ՀՅԴ-ի համար վիլնյուսյան արդյունքները սպասելի էին

Armen5ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Mardik.am-ի հետ զրույցում ասաց, որ Վիլնյուսում Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համատեղ հայտարարությունն իրենց համար միանգամայն սպասելի էր:

«Մեզ համար համատեղ այս հայտարարությունը միանշանակ սպասելի էր: Մինչև հայտարարության ընդունելն էլ մեր գնահատականն այն էր, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարությունից հետո խոսել ասացոցման համաձայնագրի նախաստորագրման մասին` տեղին չէ, որովհետև այն անհամատեղելի է Մաքսային միությանը անդամակցելու որոշման ու հետագայում Եվրասիական միության անդամակցության գործընթաց ստեղծելու ՀՀ քաղաքական որոշման հետ»,-ասաց Ռուստամյանը` ավելացնելով, որ միանգամայն հավանական էր, որ կընդունվեր նման հայտարարություն, որը կարձանագրեր ստեղծված իրավիճակը` միաժամանակ տեղ թողնելով հետագայում Եվրամիության հետ համագործակցությունը շարունակել ստեղծված նոր պայմաններով:

Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի` հայտարարությունը մեկ բան հստակ նշում է` կա նոր հանձնառությունների դաշտ, որը չէր համապատասխանում նախկին հանձնառություններին, ինչը նշանակում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, որն էլ հայտարարության տողատակում երևում է:

Նրա խոսքով`այդ հայտարարությունը հիմք է տալիս ասելու, որ առնվազն պետք է Հայաստանը շարունակի ԵՄ հետ բարեփոխումների ընթացքը, բացի դրանից, ըստ պատգամավորի, խնդիր է դրվում անդրադառնալու երկկողմ հարաբերությունների հիմքին:

«Այն թարմացվում է և բանականաբար կարդիականացվի գործողությունների նոր ծրագիր»,-ասաց Ա. Ռուստամյանը` նկատելով, որ, փաստորեն, ստեղծված պայմաններում գտնվել է կոմպրոմիսային լուծում:

Դիտարկմանը, թե այս դեպքում, փաստորեն, Եվրոպան հաղթե՞ց Ռուսաստանին, Ռուստամյանը չհամաձայնեց. «Հաղթանակի մասին չէ խոսքը: Եվրոպան վաղուց է հայտարարել` մենք կհարգենք ցանկացած որոշում և սրանով իրենք արձանագրում են, որ Հայաստանը` որպես ինքնիշխան երկիր, իսկ Հայաստանը այսպես է ընկավում Եվրամիության կողմից, իրավունք ունի որոշել իր ճակատագիրը»:

mardik.am

Տպել Տպել