Չորս խորհրդարանական խմբակցություններ կդիմեն Սահմանադրական դատարան

ԱղվանԵթե խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվերակի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու նախագծին, ապա չորս խորհրդարանական խմբակցություններ կդիմեն Սահմանադրական դատարան:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությանն այն մասին, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին, այնուամենայնիվ, հանրապետականների մեջ կան մարդիկ, որոնք դեմ են այդ օրինագծին:

Վարդանյանը նաեւ ընդգծել է, որ եթե որոշում է կայացվել, ապա ՀՀԿ-ն օրինագծի դեմ կքվեարկի միասնաբար:
news.am

Տպել Տպել