Վահան Հովհաննիսյանն առաջարկեց Գալուստ Սահակյանին իջնել փողոց եւ բացատրություն տալ

Վահան-ասուլիսԱրդեն տեղեկացրել ենք, որ ձայների` 46 կողմ, 54 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ում մերժվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենքի նախագիծը: Վարման կարգով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց ՀՀԿ-ից մեկ երկու հոգու գործուղել Չիլի եւ տեսնել, որ նման համակարգ այնտեղ չկա, ինչպես պնդում է ՀՀԿ-ն:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով Բագրատյանի առաջարկությանը, խորհուրդ տվեց ավելի կարճատեւ գործուղում ՀՀԿ-ի համար: «ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է, որ լրագրողներին բացատրելու է, թե ինչու են դեմ քվեարկում: Առաջարկում եմ, որ Գալուստ Սահակյանն իջնի փողոց եւ իրենց բացատրի, թե ինչու դեմ քվեարկեցին: Ձեր քվեարկության տրամաբանությունը բացատրեք ժողովրդին»,- ասաց Վահան Հովհաննիսյանը

Տպել Տպել