Սա կարող է ավելի բարդացնել ընդդիմության միավորման խնդիրը

armenռ«Թող շարժվեն, կերևա: Շարժումը շարժվել է ենթադրում, որ սկսեցին շարժվել, կերևա, թե քանիսն են շարժվում, ուր են շարժվում, շարժվում են, թե չեն շարժվում, իրենց թվում է, որ շարժվում են, թե տեղում քայլերով դոփում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիր» շարժման ի հայտ գալուն:

Ռուստամյանը նկատեց, որ ընդդիմադիր նման շարժումներ շատ են եղել, և շատերն էլ արդյունքի չեն հասել: «Մենք այդպիսի նախաձեռնություններ շատ ենք տեսել, մինչև միս ու արյուն չստանա, կոնկրետ դրսևորումներ, արդյունք չունենա, անիմաստ է նախապես գնահատել: Իրենց իրավունքն է, թող աշխատեն»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե արդյոք նոր ընդդիմադիր ուժի ի հայտ գալը ողջունելի չէ այն առումով, որ ընդդիմադիր դաշտում ամուր ուժ կլինի, Ռուստամյանն արձագանքեց. «Դրա պակաս չկա թվով, իբր թե մինչև հիմա քիչ էին, մի երկուսն էլ ավելացան…

Ընդդիմությունը խնդիր ունի միավորվելու, նորերը որ ստեղծվում են, ավելի է դժվարանում: Քչով ավելի հեշտ է միավորվելը, քան թե շատով չէ»:

Ըստ Ռուստամյանի` սա ավելի է բարդացնելու ընդդիմության միավորման խնդիրը: «Երկու քաղաքական ուժ երեք տեսակետ ունեն: Ինչպե՞ս եք մտածում` նորերը ավելանալով ավելի հեշտ կլինի միավորվել:

Կամ իրենք համարում են, որ հները սխալ են, իրենք են միակ ճիշտը, որն էլ ձախողումն է ցանկացած միավորման, որովհետև ի սկզբանե եթե այդ տրամաբամությամբ գնում ես միավորվելու, դու արդեն ուզում ես գերակա դիրքեր ունենալ, բոլորն ընդունեն որ ինչ-ինչ առավելություններ ունես, չգիտես ինչու, որոնք չեն դրսևորվել մինչև հիմա: Բայց ենթադրաբար իրենք պետք է առավելություն ունենան մյուս քաղաքական ուժերից: Ես դրան չեմ հավատոմ, որովհետև մի քիչ փորձ ունեմ քաղաքական և տեսել եմ` ինչպես են դրանք ծլում և թիթեռի կյանք ունենում»:

henaran.am

Տպել Տպել