ԱԺ-ում քվեարկությունն օրինական չի եղել. Կտանք քաղաքական գնահատական ու կդիմենք ՍԴ

dzerqpv qveԱԺ-ում այսօր հայ-ռուսական գազային համաձայնագրերի քվեարկությունը բոյկոտած ոչ իշխանական 4 խմբակցությունները հայտարարում են, որ քվեարկությունը չի կայացել, քանի որ այն կարգի խախտումով է տեղի ունեցել։

Ձեռքով քվերակություն կազմակերպելու համար հաշվիչ հանձնաժողովն իրեն վերապահված գործողությունները չի կատարել, հետեւաբար, քվերարկությունն օրինական չի կարող համարվել։

Այս մասին քիչ հետո ԱԺ-ում ասուլիս կանեն եւ հայտարարություն կտարածեն քվեարկությունը բոյկոտած խմբակցությունների ղեկավարները։

Ի դեպ, նրանք նիստերի դահլիճը լքելուց հետո որոշ ժամանակով միացան դրսում ցույց կատարող քաղաքացիներին՝ հորդորել նրանց միահամուռ լինել, քանի որ հայ-ռուսական խայտառակ համաձայնագրերի դեմ պայքարը շարունակվելու է։

Բողոքի ակցիայի մասնակիցների մոտից վերադառնալով ՀՅԴ խմբակցությունում հավաքվեցին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն ու ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

աղվան1Պատգամավորները աշխատում են համատեղ հայտարարության տեքստի վրա, ինչի մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով, առավոտյան տեղի ունեցած քվեարկությունը, որը կազմակերպվեց ձեռքով, հատուկ ընթացակարգ է պահանջում.

«Հաշվիչ հանձնաժողովն ունի 7 անդամ` երկուսը ՀՀԿ-ից, մեկը ՕԵԿ-ից։ Բոլորը տեսան, որ առնվազն հաշվիչ հանձնաժողովի 4 անդամները չեն մասնակցել գործընթացին, արձանագրություն չի կազմվել: Սա նշանակում է, որ խախտվել է օրենքը և քվեարկությունը չի կարող օրինական համարվել»,-նշեց ՀՅԴ-ական գործիչը:

Նա նշեց, որ այս ամենից մի շարք հետևություններ են արել, իսկ քաղաքական գնահատականը, որին կտան, կընդգրկվի հայտարարության տեքստի մեջ:

«Ես չեմ բացառում, որ դիմենք նաև Սահմանադրական դատարան»,- նշեց Ա.Վարդանյանը:

աժԱԺ արտահերթ նիստը շարունակվեց առանց ընդդիմադիր ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» և այլընտրանքային ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ իրենց գործընկեր Զարուհի Փոստանջյանը դեռ չի վերադարձրել գրանցման քարտերը, ուստի երկրորդ ընթերցմամբ օրինագծերի քվեարկությունը նույնպես պետք է կազմակերպվի ձեռք բարձրացնելու միջոցով:

Խորհրդարանի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանից գրություն է ստացել, որ առաջին նիստում ձայների հաշվարկի ժամանակ տեղի է ունեցել թյուրիմացություն, և ռուս-հայկական «գազային» համաձայնագրին կողմ է քվեարկել ոչ թե 77, այլ 72 պատգամավոր:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրինագծերը,` առանց դեմ և ձեռնպահ ձայների: ԱԺ նախագահը քվեարկությունից հետո հայտնեց, որ այսպիսով` ԱԺ արտահերթ նստաշրջանը ավարտվեց:

Տպել Տպել