Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ

հրաչՄուրադԿոտայքի մարզի Պռոշյան համայնքի վարչական շենքի մուտքի դիմաց ապրիլի 2-ին` ժամը 9-ի սահմաններում, գյուղապետ Հրաչ Հակոբի Մուրադյանի սպանության նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վերջին շրջանում այդ աշխատանքները կտրուկ ակտիվացել են:

Հանցագործության ամբողջական բացահայտման եւ հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն եւ մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, նոյեմբերին ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ:

Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության հսկողության տակ: Նախաքննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ գլխավոր դատախազին:

Հանրությանը վստահեցնում ենք, որ արվելու է առավելագույնը հանցագործության բացահայտման, իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

news.am

Տպել Տպել