ԱԺ ոչ իշխանական 4 ուժերն այսօր խորհրդարանում համատեղ նիստ են անցկացրել

armenռԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունն ու ԲՀԿ-ն այսօր խորհրդարանում համատեղ նիստ են անցկացրել:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե այսօր հանդիպել են՝ քննարկելու ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի վաղը կայանալիք արտահերթ նիստի մասին որոշ հարցեր:

Խմբակցության ղեկավարը նշեց, թե հանձնաժողովը նիստ է հրավիրում, քանի որ մեծամասնություն է և նրա անդամները՝ հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը, անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Արծվիկ Մինասյանը և Թևան Պողոսյանն ըստ կանոնակարգի՝ իրավունք ունեն արտահերթ նիստ հրավիրել։

«Հանձնաժողովի չորս անդամը նիստ է հրավիրում` չորս հոգով ոչ թե մեկ երրորդն են, այլ կեսից ավելի: Այդ նիստը, իհարկե, հնարավոր է՝ փորձեն բոյկոտել մնացած անդամները, բայց նիստն ամեն դեպքում պետք է կայանա, որովհետև կա քվորում, ուստի նիստն օրինական է լինելու, այդ նիստի ընթացքում պետք է անդրադառնալ նաև կատարվածին, որ եղավ արտահերթ նստաշրջանում»,-ասաց Ռուստամյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում ՀՀ-ՌԴ «գազային» համաձայնագրի քվեարկության օրը մեծամասնական պատգամավորները ստիպված էին քվեարկել ձեռքով, քանի որ էլեկտրոնային համակարգի հետ խնդիր կար։

Քվեարկությունը հաշվել էր ԱԺ Հաշվիչ հանձնաժողովը, սակայն Հաշվիչ հանձնաժողովի անդամները պնդում են, որ քվեարկությունը կատարվել է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ, և չի կարելի այն կայացած համարել, քանի որ հանձնաժողովի անդամների մեծ մասը՝ առնվազն 5 հոգին, չեն մասնակցել պատգամավորների ձայների հաշվման գործընթացին։

tert.am

Տպել Տպել