Ինչպես է աշխատել Կառավարությունը 2013-ին

ԱրծվիկՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ուրբաթ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ արված մի քանի հայտարարությունների մասին Tert.am-ի հետ իր կարծիքն է կիսել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ վարչապետի ելույթը մանրամասնություններով չի լսել, բայց ուշադիր է եղել կուտակային կենսաթոշակների հետ կապված խնդրին և «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի հարցերին վերաբերող հատվածներին:

Ըստ նրա՝ կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված հայտարարությամբ վարչապետը հերքեց նախագահի միտքը, ըստ որի, սերունդների համերաշխության համակարգը, ըստ էության, վերանում է պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի ներդրման դեպքում:

«Չեմ կիսում տեսակետը, որ այս մոդելը, որն առաջարկվում է, արդար է, բերում է Հայաստանի փրկությանը կամ այլընտրանք չկա: Դա այդպես չէ, միջազգային փորձն է փաստում ու նաև մեր տնտեսությամբ ձևավորված հիմնական մարտահրավերները մատնանշում են, որ մենք պետք է իրականացնենք համակարգի բարեփոխում բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրություն տալու միջոցով, և որևէ արդյունք կամ պարտադրանք չի կարող օգուտ տալ»,-ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ առաջարկվող համակարգն ընդամենը հերթական անգամ նվազեցնելու է քաղաքացիների եկամուտները, մղելու է արտագաղթի իր բոլոր բացասական դրսևորումներով:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե «ՀայՌուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերը «Գազպրոմին» վաճառելու միջոցով հնարավոր դարձավ գազ գնել ավելի ցածր գնով, Արծվիկ Մինասյանը նշեց, որ դա նույնպես իրականությանը չի համապատասխանում:

«Սա որևէ կերպով չի ապացուցում կամ հիմնավորում այն փաստը, որ Հայաստանը կարող է 5 տարվա ընթացքում չփոփոխված գներով գազ ստանալ, որովհետև համաձայնագրով նախատեսված է, որ տարին առնվազն մեկ անգամ պետք է վերանայվեն գները:

tert.am

Տպել Տպել