2013թ. Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման բացասական շարժ է գրանցվել

Արծվիկ ՄինասյանՀայաստանում 2013թ. սոցիալ-տնտեսական զարգացման դինամիկան կարելի է բացասական գնահատել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ պատգամավորի՝ տարվա ընթացքում ոչ միայն չեն ապահովվել իշխանությունների նշած ցուցանիշները, այլեւ հետընթաց է գրանցվել ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ բնակչության կենսամակարդակի առումով:

Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու հարցին՝ Մինասյանը նշել է, որ ներկայումս շատ դժվար է կանխատեսել, թե դա ինչպես կանդրադառնա երկրի վրա: «Մենք հանձնաժողով ենք ստեղծել, որն ուսումնասիրում է մեր եւ Մաքսային միության օրենսդրությունների համապատասխանությունը: Հանձնաժողովը նաեւ կներկայացնի Հայաստանի պահանջները՝ Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից:

Ներկայումս շատ դժվար է կանխատեսել՝ Մաքսային միություն մտնելն ինչպես կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա: Նախնական կարելի է ասել, որ ՄՄ մտնելը Հայաստանին կարող է եւ լուրջ առավելություններ տալ, եւ կորուստների հանգեցնել»:

news.am

Տպել Տպել