Կեղծ թեզ, թե հունվարի 18-ի հանրահավաքը արվում է Քոչարյանի համար

գեղամԳեղամ Մանուկյանը, դիմելով «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության խմբի անդամներին, գրել է.

«Սիրելի խմբակիցներ։ Այս երկու օրը նկատում եմ լավ մշակված սցենար, որի նպատակը արդեն մի քանի ամիս շարունակվող եւ համահայաստանյան տարածում ստացած շարժումը թուլացնելն ու ջլատելն է։ Հրապարկ է նետվում, մի շարք վայ-լրատվամիջոցներով էլ տարածվում է մի կեղծ թեզ, թե հունվարի 18-ի հանրահավաքը արվում է Քոչարյանի համար։ Հասկանալի է, թե ինչ ականջներ են երեւում այդ լուրի եւ թեզի տարածողների թիկունքից։

Ամիսներ առաջ չկային քոչարյանական հայտարարությունները, սակայն մեր խումբը դեռ փոքրաթիվ ելել էր պայքարի։ Անցնող ամիսներին էլ Քոչարյանի հարցազրույց չկար, մեր խումբը օր-օրի ընդլայնված շարունակում էր պայքարը։ Քոչարյանը չէր խոսել նաեւ դեկտեմբերի սկզբին, մեր խմբի հազարավոր անդամներ, երեւանյան սառնամանիքին երթեր էր անում։ Այդ ողջ ընթացքում մեր ընդհանուր բողոքին դեմ դուրս եկողները Քոչարյանի մասին թթու խոսք չէին ասում, ու գովում էին։

Անցնող մի քանի ամիսներին այդ պայքարը եղել է ընդհանուր՝ մեկ կարգախոսով՝ Stop, ԴԵՄ ենք։ Եվ ոչ այլ նպատակներով։ Այս երեք օրերին բոլորից պահանջվում է սառնասրտություն, ամբոխային տրամաբանությանը տուրք չտալու կամք, խարդավանքները պարզ տեսնելու գիտակցություն, որ հունվարի 18-ին միասնական շարքերով լինենք, ինչպես ամիսներ առաջ, երբ առաջին անգամ Երեւանյան երթին էինք ու բացեցինք մեր շատ համաքաղաքացիների աչքերը»։

Տպել Տպել