Հ.Յ.Դ. երիտասարդականի այցելութիւնը ԸԵՄՄ-ի գրասենեակ

երիտ2Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի կազմակերպմամբ Հ.Յ.Դ. Երիտասարդականի երկու ներկայացուցիչներ թուակնիս յունուարի 17-ին այցելեցին Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան գրասնեակ` Վիեննայում (International Union Of Socialist Youth)։

Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչներն էին Կարապետ Շադոյեանը` Աւստրիայից և Սերժ Տէր-Յակոբեանը` Գերմանիայից։ Ը.Ե.Մ.Մ.-ից հանդիպմանը ներկայ գտնուեց քարտուղարութեան անդամ և ծրագրերի կառավարիչ` Ռոսիօ Սերուերան։

Հանդիպմանը քննարկուեցին 2014 թ. փետրուարին կայանալիք Համաշխարհային համագումարի և յառաջիկայ ծրագրերի հետ կապուած հարցեր։

Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչները տեղեկութիւններ փոխանցելով Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի որոշման մասին, որով բաւարարել է Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող թուրք պատմաբան Տողու Փերինչեքի յարուցած դատը ընդդէմ Շուեցարիայի, իրենց մտահոգութիւնն են յայտնել Եւրոպայում տեղի ունեցող նման երևոյթների նկատմամբ, նշելով, որ դա ոչ միայն արդարութեան ոտնայարում է, այլ կանաչ լոյս թուրք ծայրայեղականներին ծաւալելու հակահայկական գործունէութիւն և, պահանջել են, որ Ը.Ե.Մ.Մ.-ն իր յստակ դիրքորոշումն արտայայտի այդ կապակցութեամբ։

Մէկ ժամ տևած հանդիպման աւարտին պայմանաւորուածութիւն է կայացել շարունակել հանդիպումները։

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
20.Յունուար.2014 թ.

Տպել Տպել