Լոս-Անջելեսում հայ ուսանողների համար Քալիֆորնիայի պետական հաստատություններում փորձաշրջանի թեմայով սեմինար տեղի կունենա

logo-westernԱմերիկայի հայ դատի գրասենյակը երկրի արեւմտյան շրջանում ու Քալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովում գրասենյակի անդամ Ադրիանա Նազարյանը համատեղ կազմակերպում են սեմինար Լոյոլայի Իրավաբանական դպրոցի հայ ուսանողների միավորման համար քալիֆորնիական պետհաստատություններում փորձաշրջանի ծրագրի թեմայով:

Ինչպես NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակի (Արեւմտյան շրջան) մամուլի ծառայությունից, միջոցառումը տեղի կունենա հունվարի 24-ին Լոս-Անջելեսի Լոյոլայի Իրավաբանական դպրոցում:

Այս կապակցությամբ ուսանողական միավորման մասնագիտական զարգացման հարցերով նախագահ Ալեքս Փիլավջյանը հայտարարել է, որ փորձաշրջանի ծրագիրը թույլ կտա մասնակիցներին գիտելիքներ ձեռք բերել Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի ներքին աշխատանքում: «Ծրագիրը մեծ հնարավորություններ է տրամադրում նրանց, ովքեր ձգտում են աշխատել կառավարությունում կամ զբաղվել քաղաքականությամբ, եւ մենք կոչ ենք անում հետաքրքրված հայ երիտասարդներին դիմումներ ներկայացնել»,- հայտնել է նա:

Քալիֆորնիական պետհաստատություններում փորձաշրջանի ծրագիրը Սակրամենտոյում Քալիֆորնիա նահանգի համալսարանին կից հետազոտությունների կենտրոնի կողմից մշակման փուլում է: Այն քոլեջների շրջանավարտներին պետական ծառայության հնարավորություն է տրվում, որպեսզի ավելի լավ նախապատրաստվի ապագա կարիերայի համար:

news.am
19/01/2014

Տպել Տպել