ՀՅԴ-ն ՍԴ-ի կենսաթոշակների հարցով որոշման մասին հայտարարությամբ հանդես կգա

Աղվան1Առաջիկայում ՀՅԴ-ն հանդես կգա կուտակային կենսաթոշակների մասին Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշման վերաբերյալ գրավոր հայտաարությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի աշխատանքի նախկին նախարար, խորհրդարանի ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Առաջիկայում մենք հայտարարությամբ հանդես կգանք, որտեղ ամբողջությամբ կարտահայտենք մեր տեսակետն այդ հարցի վերաբերյալ: Մինչ այդ կգերադասեմ զերծ մնալ որեւէ մեկնաբանությունից», – հայտարարել է Վարդանյանը:

Հիշեցնենք, հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ: Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում է պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը։ Իսկ 86–րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:

Այլ կերպ ասած, որոշումը կենսաթոշակային համակարգի լիակատար սառեցում չի ենթադրում։

Հիշեցնենք, Սահմանադրական դատարան հայցով դիմել էին խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ժառանգություն»)։ ՍԴ հաջորդ նիստը կկայանա մարտի 28-ին։

news.am

Տպել Տպել