Բրեդ Շերմանը դատապարտել է շփման գծում Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները

kongresԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը դատապարտել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի դիվերսիոն գործողությունները, որոնց հետեւանքով զոհվեց հայ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

«Ինչպես դեկտեմբերին էի հայտարարել, երբ հայ զինվոր էր սպանվել, Ադրբեջանը շարունակում է ցույց տալ իր անլուրջ վերաբերմունքը Արցախի հետ խաղաղ հարաբերություններ հաստատելու հարցում եւ բազմիցս խոչընդոտներ է ստեղծում բանակցային գործընթացում: Ադրբեջանը եւ նրա զինված ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն դրսեւորած բռնությունների համար: Ես երկար տարիներ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետության ճանաչման ջատագովն եմ եղել»,- ասել է կոնգրեսականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայ դատի ԱՄՆ հանձնախումը շնորհակալություն է հայտնել Բրեդ Շերմանին ներկայացված հայտարարության եւ հայ-ադրբեջանական հարցում արդարացի դիրքորոշման համար:

armenpress.am

Տպել Տպել