Ցեղասպանությունն ընդունելու՝ Ֆրանսիայի նախագահի կոչը կարևոր է, բայց ոչ շրջադարձային

ԿիրոՄաԹուրքիայում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կոչը այդ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին՝ ընդունել Հայոց ցեղասպանությունը կարևոր է, բայց ոչ շրջադարձային, Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Օլանդի հայտարարությունը պետք է, ընդհանուր առմամբ, գնահատել դրական, բայց ոչ շրջադարձային՝ հաշվի առնելով նաև նախագահ Օբամայի առաջին այցելության ժամանակ կատարած հայտարարությունները։ Բայց կարևոր է այնքանով, որ արդեն երկրորդ պետության ղեկավարն է, որ Թուրքիային ասում է, որ անհրաժեշտ է ընդունել սեփական պատմությունը»,- ասաց նա։

Կիրո Մանոյանը նշեց, որ Ֆրանսուա Օլանդը հաստատեց, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:

«Նաև Թուրքիայի ԵՄ-ի անդամակցության մասին հստակ ասաց, որ դրան հասնելու համար Թուրքիան պետք է բավական երկար ճանապարհ անցնի և վերջում, որ Ֆրանսիայի կողմից որոշումը կայացնելու է Ֆրանսիայի ժողովուրդը»,- ասաց նա։

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Ֆրասիայի կողմից ցուցաբերվող հետևողականությունը Կիրո Մանոյանը համարում է ֆրանսահայ համայնքի կատարած աշխատանքի արդյունք, բայց ոչ միայն։

«Իհարկե, ֆրանսահայ համայնքը մեծ աշխատանք է կատարում և Թուրքիա այցի նախօրեին նրանք իրենց տեսակետը մի քանի ձևերով բարձրաձայնեցին՝ նախագահի հետ հանդիպում տեղի ունեցավ, ցույցեր տեղի ունեցան։ Բայց միայն դրան պետք չէ վերագրել, որովհետև պետք է նաև ընդունել այդ պետության պատմական կեցվածքը, ինչպես նաև այս դեպքում նախագահի որպես անձի կեցվածքը՝ նախագահ ընտրվելուց և՛ առաջ, և՛ հիմա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ֆրանսուա Օլանդի հայտարարությունից հետո Թուրքիայի արձագանքին, ապա Կիրո Մանոյանը նշեց, որ, իհարկե, Թուրքիան իր կեցվածքը չէր փոխելու մեկ օրում։

tert.am

«Գյուլը կրկնեց Թուրքիայի կեցվածքը, որ սա պատմական խնդիր է և պետք է հարցը տալ պատմաբաններին, նաև ասաց, թե ցավը սերնդից սերունդ պետք է անցնի, բայց դա ասաց իրականում Օլանդի ասածներին հակաճառելով, կարծում եմ՝ այդքան էլ հիմնական չէ այս դեպքում»,- ասաց նա։

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը նաև հիշեցրեց, որ Օլանդի հանդիպումները դեռևս շարունակվում են, և ակնկալվում է, որ այսօր նա Ստամբուլում կհանդիպի Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքի հետ։ «Ես չեմ բացառում նաև այդ հանդիպումը հայտարարությունների նոր առիթ լինի»,- նշեց նա։

tert.am

Տպել Տպել