ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները այցելել են Հանրապետության շրջանները

HYDՍույն թվականի հունվար ամսվա վերջին տասնօրյակում ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, ուղեկցությամբ շրջանային կառույցների պատասխանատուների այցելել են Արցախի Հանրապետության բոլոր վարչական շրջաններ, տեղում ծանոթանալու շրջանի կացությանը եւ անդրադարձել մտահոգող հարցերին: Այցելության ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել շրջանային վարչակազմի ղեկավարների հետ, որի ընթացքում առավել մանրամասնորեն քննարկվել են առկա մտահոգությունները:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել այսուհետ վարչական պատասխանատուների եւ ՀՅԴ շրջանային կառույցների ներկայացուցիչների պարբերաբար հանդիպումների եւ տեղական հարցերի քննարկումների ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Արցախի ԿԿ շրջանային այցելությունները թելադրված էին հունվարի 17-ին Ստեփանակերտի <<Նիկոլ Դուման>> կենտրոնում կայացած քննարկումների արդյունքում:

aparaj.am

30/01/2014

Տպել Տպել