Կառավարության հաճախակի գործուղումների հետեւանքով պատգամավորներին տեղեկատվությունը չի տրամադրվել

արծվիկԱԺ նիստում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ «Նաիրիտ ՓԲԸ»-ի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որն առնչվում էր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, Դաշնակցություն խմբակցությունն ակնկալում էր ստանալ կառավարությունից, սպասում էր, որ կառավարությունը կներկայացնի պատշաճ տեղեկատվություն, սակայն կառավարության հաճախակի գործուղումների հետեւանքով տեղեկատվությունը չի տրամադրվել, ուստի առաջարկվում է մեկ տարով հետաձգել այն, և հարցը քննարկել փետրվարի 24-27 նիստում:

«Կհորդորեի, որ պատգամավորները կողմ քվեարկեն, որպեսզի մենք ընդունենք համապատասխան որոշում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ քվեարկությամբ ընդունվեց ժամանակավոր հանձնաժողովը մինչեւ մեկ տարի հետաձգելու մասին որոշումը:

Տպել Տպել