Վստահ եմ, որ լինելու են փոփոխություններ

արծվիկ«Ես ավելի քան վստահ եմ, որ լինելու են էական փոփոխություններ նույնիսկ այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանը չբավարի մեր դիմումը: Թե՛ Սահամանադրական դատարանի նախագահը, և թե՛ դատարանի անդամների զգալի մասը պետական մտածողության տեր անձինք են: Վստահ եմ, որ իրենք էլ հաշվի առնում հասարակության տրամադրվածությունը և պետության ֆուկցիաներում դրան համապատասխան փոփոխություններ կիրականացնեն»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` պատասխանելով Սահմանադրական դատարանի հնարավոր որոշումներին «Կուտակային կենսաթոշակների մասին» դրույթների հետ կապված panorama.am-ի հարցադրմանը:

Իսկ թե ինչ պայքարի ձևերի կգնան, եթե Սահմանադրականը այդ դրույթները հակասահմանադրական չճանաչի, ապա պատգամավորը չշտապեց փակագծեր բացել. «Թե ինչ ռազմավազմավարություն կորդերենք մենք, դա արդեն կերևա մարտի 28-ի դատաքննության ավարտից հետո»:

Միևնույն ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչը չբացառեց մասսնայական բողոքի անցիաների անցկացումը:

«Բոլոր տակտիկական քայլերը կքննարկենք մարտի 28-ից հետո: Սակայն մինչ այդ էլ լինելու են մասսայական ակցիաներ: Դրան ականատես կլինենք առաջիկա օրերին: Այնպես որ` պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին»,- նշեց Ա. Մինասյանը:

Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, Ժառանգույթուն, Բարգավաճ Հայաստան և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար:

Արդեն այս տարվա հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:

Խմբակցությունների դիմումի հիման վրա վարույթ ընդունված գործը Սահմանադրական դատարանը քննության կառնի մարտի 28-ին:

panorama.am

05/02/2014

Տպել Տպել