Հայ դատի հանձնախումբը ընդդեմ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող կառույցի

aramԱմերիկայի Հայ Դատի հանձնախումբը «նեղն» է գցել Թուրքիայի կողմից ֆինանսավորվող կառույցի ներկայացուցչին: 06.02.14-3738թուրքագետՓետրվարի 5-ին փոքր-ինչ լարված է եղել մթնոլորտը Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում, որտեղ դասախոսություն էր կարդում Թուրքագիտական ինստիտուտի գանձապետ Էդվարդ Էրիքսոնը: Դասախոսությանը ներկա էին նաեւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ:

Էրիքսոնին նախեւառաջ տհաճ անակնկալ է մատուցել հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա այն հարցին, թե այդյոք ինստիտուտը կապ ունի Թուրքիայի կառավարության եւ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության հետ, բանախոսը պատասխանել է, թե պաշտոնական Անկարայից դրամաշնորհ ստացել է, սակայն նրա կամակատարը կամ կառույցը չէ:

Հանձնախմբի կառավարման հարցերով տնօրեն Քեյթ Նահապետյանը վիճարկել է այդ պնդումը եւ հիշեցրել Էրիքսոնին՝ ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Դոնալդ Քուաթաերթը ստիպված եղավ հրաժարվել իր պաշտոնից՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Հինգ տարի առաջ «Inside Higher Ed» պարբերականն անդրադարձել էր այս թեմային՝ «Արդյոք Թուրքիան գրաքննում է ԱՄՆ-ի գիտնականներին» խորագրով հոդվածի մեջ: Այս հիշեցումը ստիպել է Էրիքսոնին լսարանից դուրս գալու կոչ անել Նահապետյանին, ինչին ի պատասխան վերջինը նշել է՝ «սա Թուրքիան չէ»: Բանավեճն ավարտվել է Էրիքսոնի հետեւյալ խոստովանությամբ. «Լինում են այնպիսի օրեր, երբ արթնանում եմ եւ մտածում, որ հավանաբար դա ցեղասպանություն է: Լինում է նաեւ, որ արթնանում եմ եւ մտածում՝ հավանաբար ոչ»,-մեջբերման ավարտը:

yerkirmedia.am

Տպել Տպել