Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նահանգային օրենսդիրներին՝ «Դեմ արտահայտվել Ամերիկայի քաղաքացիական կյանքում կոռումպացված Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի արտաքին միջամտությանը»:
Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Նամակում մասնավորապես նշվում է.
«ԱՄՆ նահանգային սիրելի օրենսդիրներ. Ես Ձեզ գրում եմ և զգուշացնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճնշում է գործադրում մեր երկրի նահանգային օրենսդիրների վրա, որպեսզի միանան քրիստոնյա հայ հարևանների հանդեպ իր զայրացած և գնալով ավելի ու ավելի բռնի հարձակումներին:
Ադրբեջանը վերջին կես դարում ղեկավարում է Ալիևների ընտանիքը: Ադրբեջանի ներկայիս նախագահ քաղաքացիական ծառայության աշխատավարձի հաշվին դարձել է միլիարդատեր և հաճախ նրան համարում են աշխարհի միակ ոչ ժողովրդավարական առաջնորդ: Նրա անձնական հարստության և նրա կառավարության կոռուպցիայի վերաբերյալ նշված է CNBC ծրագրում:
Ադրբեջանի նախազգահ Իլհամ Ալիևը աշխարհին հայտնի է վերջերս տեղի ունեցած սկանդալի շնորհիվ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում հայ սպային կացնով սպանած մարդասպանին ներում շնորհելու և պարգևատրելու համար:
Այս ամոթալի գործողությունը կտրուկ կերպով դատապարտել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Ադրբեջանը մարդու իրավունքների հարցում ամենավատ վարկանիշն ունի, որը փաստագրվել է Պետդեպարտամենտի՝ մարդու իրավունքների զեկույցների ժամանակ:
Դա իսկապե՞ս հարգանքի տուրք է մեր մեծ ամերիկյան ժողովրդավարական ավանդույթին, որ նույնիսկ կոռումպացված Իլհամ Ալիևի ռեժիմին թույլատրվում է մեր բաց հասարակության մեջ ազատ գործել: Բայց դա չի նշանակում, որ ամերիկյան քաղաքացիները պետք է լռեն օտարերկրյա առաջնորդների միջամտության հարցում, ովքեր չեն հարգում մեր իրավունքները, ոչ էլ կիսում են մեր արժեքները, հատկապես, երբ նրանք փորձում են արտահանել իրենց անհանդուրժողականությունը «մեր ափերում»:
«The Washington Post» և «Politico» պարբերականները, ինչպես նաև այլ ԶԼՄ-ներ սկանդալային մեղադրանքներ էին ներկայացնում Ադրբեջանի դեմ ՝ ԱՄՆ օրենսդիրների վրա ազդեցություն ունենալու հարցում:
Ես խնդրում եմ Ձեզ ապահովել, որ այս օտարերկրյա բռանպետին թույլ չտրվի ընդդեմ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ազատ ժողովրդի արտելության արշավում օգտագործել «առևանգված» օրենսդրությունը:
Ես առաջարկում եմ, որ դուք Ալևին ասեք. «Ամրացրու քո ժողովրդավարությունը, մեր ժողովրդավարությանը միջամտելու փոխարեն»:
Ես բարձր եմ գնահատում Ձեր ուշադրությունը իմ մտահոգություններին»:
panorama.am







