ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախումբը Հայոց հարցի պաշտպանության օրը կնշի ապրիլի 7-ին

logo-AMNՀայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախումբն ապրիլի 7-ին` Հայոց հարցի պաշտպանության օրը, կանցկացնի օրվան նվիրված միջոցառումներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, այս տարի Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվրված միջոցառումներ կանցկացվեն ինչպես Կալիֆոռնիայի Սենատում, այնպես էլ Նահանգային ժողովում, ուր ԱՄՆ օրենսդիրները Հայոց ցեղասպանության մասին ելույթներ կունենան: Դրան կհաջորդի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը:

«Բացի այն, որ Հայոց հարցի պաշտպանության օրը ոգեկոչում և հարգում են Հայոց ցեղասպանության ժամանակ բնաջնջված 1.5 միլիոն հայերի հիշատակը, այն նաև ծառայում է մեր համայնքի հզորացմանն` ակտիվիստներին հավաքելով նահանգի Կոնգրեսի շենքում, որպեսզի նրանք հանդիպեն իրենց ներկայացուցիչների հետ և հայտնեն իրենց հուզող համայնքային խնդիրները»,- նշել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

Միացյալ Նահանգների հայությունը և Կալիֆոռնիա նահանգի օրենսդիր մարմինը 2002 թվականից ի վեր ամեն տարի համատեղ ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

armenpress.am

Տպել Տպել