Հետաձգվեց կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը

ԱրմենՌԱյսօր ԱԺ-ում տեղի է ունեցել չորս ոչ իշխանական խմբակցությունների՝ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» երրորդ նիստը՝ կապված կառավարությանը անվստահություն հայտնելու հարցի հետ:

Քննարկմանը մասնակցել են ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն»-ից` Թևան Պողոսյանը, ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը:

Որոշվել է հետաձգել կառավարությանն անվստահություն հայտնելու մասին հարցի քննարկումը, նիստի ավարտից հետո, հայտնել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նաեւ նշել է, որ Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները խորհրդարանում գազի ժամանակվոր հանձնաժողով ստեղծելու ՀՀԿ առաջարկի վերաբերյալ իրենց առաջարկներն ունեն, որոնք կներկայացվեն օրենսդիրի ղեկավարի մոտ անցկացվելիք խորհրդակցության ընթացքում.
«Յուրաքանչյուր խմբակցություն կոալիցիայի առաջարկած նախագծի վերաբերյալ իր առաջարկներն ունի, որոնք այսօր` ավելի ուշ ԱԺ նախագահի հետ խմբակցությունների ղեկավարների հանդիպման ժամանակ կներկայացվեն»:

Մեծամասնության կողմից ներկայացված նախագծի և ընդդիմության նախագծի մեջ որոշակի անհամաձայնություններ կան: Արմեն Ռուստամյանը նշել է, որ ԱԺ նախագահի մոտ կայանալիք խորհրդակցության ընթացքում կքննարկեն մեծամասնության և ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված նախագծերը՝ փորձելով համաձայնության գալ բարձրացրած հարցերի վերաբերյալ:

Տպել Տպել