Դեսպան Վահան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԳԴՀ Նախագահին

VahanԳերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննիսյանին ընդունել է երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, «Բելեվյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Նախագահ Գաուկը և դեսպան Հովհաննիսյանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական և մշակութային կապերի առավել զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Շնորհավորելով դեսպանին` Նախագահ Գաուկը հույս է հայտնել, որ Վահան Հովհաննիսյանն իր փորձը և գիտելիքները կներդնի՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը վստահեցրել է, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:

armenpress.am

Տպել Տպել