ՀՅԴ-Ն դեմ է իշխանության առաջարկին

ԱրծվիկԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր անհամաձայնությունը հայտնեց քաղաքական մեծամասնության այն առաջարկին, որ գազամատակարարման հարցով խնդիրների ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի նիստերը դռնփակ պետք է անցկացնել:

«Ինչո՞ւ է փակ, ի՞նչ տրամաբանությամբ: Եթե կան այնպիսի հարցեր, որ պետք է տվյալ նիստը փակ անցկացնել, դա հասկանալի է, բայց մնացած դեպքերում ինչո՞ւ է անցկացվում փակ: Թող չթվա, թե դուք ավելի հայրենասեր եք, քան ընդդիմությունը և այլընտրանքը: Մենք էլ կասենք, որ դուք եք ուզում շոու անել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա կարծիքով՝ նիստերը դռնփակ անցկացնելը նշանակում է անվստահություն, այնինչ` նիստում քննարկվելու են հանրությանը և յուրաքանչյուր քաղաքացու հուզող հարցեր:

Արծվիկ Մինասյանը առաջարկեց հնարավորություն տալ ֆրակցիաներին, որ մասնագետներ ներգրավեն նիստում, ովքեր նաև հնարավորություն կունենան ծանոթանալու բոլոր նյութերին և աջակցելու քննարկվող հարցի ուսումնասիրմանը:

yerkir.am

Տպել Տպել