Բողոքի ակցիա ԱԺ–ի դիմաց

stopՆաիրիտի մի խումբ աշխատակիցներ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով, որպեսզի որ ԱԺ-ն հաստատի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝ Նաիրիտի բոլոր խնդիրները ուսումնասիրելու նպատակով։

ԱԺ-ի դիմաց նաիրիտցիներին սատարելու են եկել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, որի վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ իրենք եկել են պահանջելու արդարություն նաիրիտցիների համար:

Գերասիմ Վարդանյանը նաև կոչ արեց ցուցարարներին սպասել մինչև ԱԺ-ի նիստի ավարտը, քանի որ նիստից հետո իրեն կմոտենան սատարող պատգամավորները:

Տպել Տպել