«Նաիրիտ»-ը կանխամտածված սնանկացման է տանում

արծվիկԱԺ նիստում արտահերթ քննարկվում է Դաշնակցության ներկայացրած` «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը:

Հիմնական զեկուցող` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ, «Նաիրիտ» գործարանի գործունեության հետ կապված, բազմաթիվ խնդիրներ են առաջացել, և գործարանը դադարեցրել է իր գործունեությունը:

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ բազմաթիվ հրապարակումներ խնդրի վերաբերյալ խոսում են այն մասին, որ գործարանը կանխամտածված են տանում դեպի սնանկացում, ինչը Հայաստանի տնտեսության դեմ ուղղված մարտահրավեր է: «Ովքե՞ր են և ի՞նչ ձևով են ազդել այս գործարանի գործունեության վրա: Որևէ ձևով հնարավոր չէ պարզել, որովհետև քրեական գործերն այս հարցով մերժվել են, և մութ պատմություններ են մնացել, իսկ գործարանը կուտակել է պարտքեր, 3000 աշխատակիցներն էլ հայտնվել են գործազուրկի կարգավիճակում»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ «Նաիրիտ»-ի ապագան ու ճակատագիրը որոշելը դառնում է ԱԺ կարևոր խնդիր, կարևոր է, որ ԱԺ-ն ունենա մասնակցություն այս խնդիրները բացահայտելու գործում: Պատգամավորը նշեց, որ կառավարությունը չի կարողանում պատասխանել պարզ հարցի, թե ի՞նչ է նախատեսվում «Նաիրիտ»-ի համար, արդյո՞ք կվերագործարկվի գործարանը: «Պատասխան չկա: Մենք նաև տեսնում ենք տեղեկատվական կեղծ գրոհ` կապված գործարանի հետ, իբր թե «Նաիրիտ»-ի հարցով մտահոգված որոշ պաշտոնատար անձինք ջանքեր են գործադրում, որ «Նաիրիտ»-ը վերագործարկվի, այնինչ` հենց այդ մարդիկ են «Նաիրիտ»-ի այսօրվա վիճակի մեղավորը»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ գործընթացները տանում են դեպի կանխամտածված սնանկացում, ինչը նշանակում է, որ «Նաիրիտ»-ի օբյեկտիվ վերագործարկման կամ փրկության համար հիմքեր չկան:

Պատգամավորի համոզմամբ` շատ կարևոր է այս հարցերի լուծման ուղղությամբ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ, մի շարք նկատառումներից ելնելով, հանձնաժողովը Դաշնակցության ներկայացրած հարցադրմանը տվել է բացասական պատասխան:

Նա նշեց, որ, իր կարծիքով, կա Դաշնակցության կողմից քաղաքական շահարկման վտանգ, հակառակ դեպքում` եթե կա կանխամտածված սնանկացման կամ թալանի գործընթաց, ապա ինչո՞ւ Դաշնակցությունը չի դիմել իրավապահ մարմիններին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ, մի շարք նկատառումներից ելնելով, հանձնաժողովը Դաշնակցության ներկայացրած հարցադրմանը տվել է բացասական պատասխան: Նա նշեց, որ, իր կարծիքով, կա Դաշնակցության կողմից քաղաքական շահարկման վտանգ, հակառակ դեպքում` եթե կա կանխամտածված սնանկացման կամ թալանի գործընթաց, ապա ինչո՞ւ Դաշնակցությունը չի դիմել իրավապահ մարմիններին:

Տպել Տպել