Արգենտինահայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առջև

argentinaՓետրվարի 24-ին մի խումբ արգենտինահայ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատան մոտ ու նամակ են փոխանցել՝ դատապրտելով դեսպանությանը «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության հանգուցալուծումը ու դրա հետևանքները տարածաշրջանի համար» խորագրով սեմինարի անցկացման համար:

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան բացումից ի վեր այնտեղ բազմիցս են անցկացվել հանդիպումներ, որոնց նպատակը եղել է Կովկասի պատմության խեղաթյուրումը, Իլհամ Ալիևի ռասիստական ու հակահայ հայտարարությունների տարածումը: Ադրբեջանցի դիվանագետները հրաժարվել են վերցնել նամակը, հայտնում է Agencia Prensa Armenia-ն: Սեմինարը կայացել է Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքից երկու օր առաջ:

«Այդ սեմինարը սադրանք է: Դա մեզ ուժ է տալիս, նոր թափով շարունակելու մեր պայքարը»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության կազմակերպած հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 26-ին:

Հաջորդ օրն ակցիան կկրկնվի Մոնտեվիդեոյում:

panarmenian.net

Տպել Տպել