Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդարացի է իր ակնկալիքների մեջ՝ սպասելով Եվրամիությունից դրական մասնակցություն Արցախի խնդրի լուծման համար

Հարցազրույց Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Քիրիաքոս Տրիանտաֆիլիդեսի հետ

TriantafyllidesՀաշվի առնելով վերջերս ավելի ու ավելի մեծ ծավալներ ընդգրկող անդրբեջանական հակահայ քարոզչությունն արտասահմանյան երկրներում՝ Aparaj.am-ը ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի միջոցով հարցադրումներով դիմել է Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Քիրիաքոս Տրիանտաֆիլիդեսին, ով նաև այցելել էր Արցախ:

-Հարգելի պրն Տրիանտաֆիլիդես, ինչպիսի՞ն եք տեսնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Ադրբեջանական ագրեսիայից հետո անցած 25 տարիների պայքարը՝ ուղղված իրենց երկրի վերակառուցմանը:

– Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը՝ մի հերոսական ժողովրդի արժանի ջանք է՝ վերակառուցել իր երկիրը և միավորել ներկան անցյալի հետ։ Իրենց երկիրը, դաշտերը, սարերն ու քաղաքները իրենց են պատկանում։Իրենց ապագան իրենց է պատկանում, և նրանց հավատարմությունն իրենց պայքարին՝ դրա ամենամեծ երաշխիքն է։

– Արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի Եվրոպան, հատկապես Եվրամիությունն ուղղակիորեն մասնակցեն և ներգրավվեն Արցախի հարցում երկարատև և արդար լուծում գտնելու համար։

– Ժամանակն է, որպեսզի Եվրամիությունը համագործակցի տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող երկրների հետ՝ հակամարտությանը երկարատև և արդար լուծում տալու համար։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել Եվրամիության ներքին թույլ կողմերը, որոնցից է նաև նրա ընդհանուր արտաքին քաղաքականություն ունենալու անկարողությունը։ Այսպիսով, թեկուզև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդարացի է իր ակնկալիքների մեջ՝ սպասելով Եվրամիությունից դրական մասնակցություն Արցախի խնդրի լուծման համար, սակայն իրենց հիմնախնդրի լուծմանը հասնելու համար՝ չպետք է թուլացնեն իրենց ջանքերը, ինպես նաև իրենց ճշմարիտ կոչը՝ ուղղված միջազգային հանրությանը։

aparaj.am

Տպել Տպել