Ուկրայինայի տագնապը նոր գլխացաւանք Թուրքիայի համար

թՈւկրայինան եւ Ղրիմը Թուրքիայի համար ունեն թէ՛ քաղաքական, եւ թէ՛ տնտեսական կարեւորութիւն: Թուրքիան գտնւում է Սեւ ծովի հարաւային ափում, իսկ Ուկրայինան եւ Ղրիմը Սեւ ծովի հիւսիսում: Սեւ ծովի եւ Եւրասիայի խաղաղութեան եւ անվտանգութեան հարցում որեւէ տագնապ եւ խնդիր Ուկրայինայում եւ Ղրիմում կարող է վտանգել այդ շրջանի խաղաղութիւնն ու կայունութիւնը:

Թուրքիայի արտաքին քաղաքականութեան ոլորտում գոյութիւն ունեցող խնդիրներին ու գլխացաւանքներին վերջերս աւելացաւ մէկ հարց եւս՝ Ուկրայինայի եւ Ղրիմ թերակղզու քաղաքական տագնապը:

Ուկրայինան եւ Ղրիմը Թուրքիայի համար ունեն թէ՛ քաղաքական, եւ թէ՛ տնտեսական կարեւորութիւն: Թուրքիան գտնւում է Սեւ ծովի հարաւային ափում, իսկ Ուկրայինան եւ Ղրիմը Սեւ ծովի հիւսիսում: Սեւ ծովի եւ Եւրասիայի խաղաղութեան եւ անվտանգութեան հարցում որեւէ տագնապ եւ խնդիր Ուկրայինայում եւ Ղրիմում կարող է վտանգել այդ շրջանի խաղաղութիւնն ու կայունութիւնը: Թուրքիան միշտ ցանկացել է ու նաեւ վարում է այն քաղաքականութիւնը, որ մօտ եւ բարեկամական կապեր ունենայ Ուկրայինայի եւ Ղրիմի հետ: Ղրիմում ապրում են թուրքեր (թաթարական ծագումով եւ թւով շատ քիչ, բնակչութեան 12 տոկոսը), Ուկրայինայի թուրքերն էլ մեսխեթական ծագում ունեն, որոնց թիւը Ուկրայինայում հազիւ թէ 10,000-ի հասնի: Ինչեւէ, Թուրքիան օգտւելով այս համայնքներից՝ փորձել է իր ազդեցութիւնն ունենալ վերոնշեալ վայրերում, մշակութապէս օգտւելով այդ համայնքներից եւ թուրքական «արժէքներ» տարածել այնտեղ: Միւս կողմից Թուրքիայի համար մեծ տնտեսական շահ է, եթէ դաշնակից եւ բարեկամ լինի Ուկրայինայի հետ: Ուկրայինան Թուրքիային դիտում է դուռ՝ դէպի Միջին Արեւելքի երկրների շուկաներ: Թուրքիան փորձում է Ուկրայինայի հետ միանալ՝ դէպի Եւրոպա գնացող գազի տարանցիկ ճանապարհ լինելու համար:

Ռուսաստանը իր գազը դէպի Եւրոպա է արտածում Ուկրայինայի միջոցով: Միաժամանակ, Ուկրայինան իր գազի պահանջարկի 60%-ը գոյացնում է Ռուսաստանից: Թուրքիան եւս իր գազի պահանջարկի խոշոր մասը ներմուծում է Ռուսաստանից, որը Թուրքիա է գալիս Ուկրայինայի եւ Սեւ ծովի միջոցով: Ուկրայինան փորձում է աւելի անկախանալ Ռուսաստանից եւ ինքը հակակշիռ ունենալ դէպի Եւրոպա արտածւող գազի վրայ, նաեւ իր էներգիայով եւ Թուրքիայի միջոցով տարածւի դէպի Միջին Արեւելք: Թուրքիան այս հարցում փորձում է բարեկամանալ Ուկրայինայի հետ, դառնալ գազի տարանցիկ կենտրոն՝ Միջին Արեւելքի եւ Եւրոպայի միջեւ, եւ հակակշիռ ունենալ դէպի Եւրոպա արտածւող գազի վրայ եւ դառնալ ազդեցիկ լծակ՝ թէ՛ Եւրոպայի, եւ թէ՛ Միջին Արեւելքի վրայ:
140305b01
Ուկրայինայում ծագած տագնապը եւ Ղրիմում ռուսական ուժերի միջամտութիւնը այժմ հարցականի տակ են տանում Թուրքիային՝ հետապնդելու իր շահերը: Այս շաբաթւայ ընթացքում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաւութօղլուն շտապ ճամբորդեց թէ՛ Ուկրայինա, եւ թէ՛ Ղրիմ, այցելեց Ուկրայինայի ընդդիմադիրների ղեկավարներին ու ռուսամէտ վարչապետին, նաեւ հանդիպում ունեցաւ Ղրիմի (որը ինքնավար մարզ է Ուկրայինայի քաղաքական կառոյցի մէջ) խորհրդարանի նախագահի ու թաթար համայնքի պատասխանատուների հետ՝ քննելով վերոյիշեալ հարցերը: Գոյութիւն ունեն նաեւ երկու մտահոգիչ հարցեր՝ Ուկրայինայի տագնապով, Ռուսաստանից դէպի Թուրքիա (որ անցնում է Ուկրայինայից) արտածւող գազի գինը բարձրանալու է, եւ այս ժամանակահատւածում, երբ Թուրքիայի տնտեսութիւնը դժւար օրեր է ապրում, այս հարցը նաեւ մի շարք հարցեր է ստեղծելու երկրի տնտեսութեան համար: Միւս կողմից՝ եթէ Ամերիկան որոշի միջամտել Ուկրայինայում եւ Ղրիմում (որը քիչ հաւանականութիւն ունի) պիտի օգտւի Թուրքիայում ունեցած իր ծովային եւ ցամաքային յենակներից՝ յատկապէս Բոսֆոր եւ Դարդանէլ նեղուցներից եւ Թուրքիան պէտք է պատրաստ լինի այդ վիճակի համար:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել