ԲՀԿ – ՀՅԴ հանդիպում

BHK-HJD Մարտի 7-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչներ՝ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ:

Քննարկման առանցքում եղել է միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելու հարցը:

Կարևորելով հանդիպումը՝ ՀՅԴ ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնք հաղթահարելու համար ներքին միասնականություն է անհրաժեշտ:

Բարձր գնահատելով ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ Գագիկ Ծառուկյան իր հերթին նշել է, որ քաղաքական-հասարակական լայն համախմբման շնորհիվ է միայն հնարավոր երկիրը դուրս բերել ստեղծված տագնապալի վիճակից:

Տպել Տպել