Եռաբլուրում թարմ ծաղիկներ են դրվել Օգնեւոյի Հրաչի շիրիմին

07.03.14-5622heros hrachՕգնեւոյի Հրաչ. այս անունով էին ընկերները ճանաչում Շուշիի առանձնակի գումարտակի հակատանկային դասակի հրամանտար Հրաչ Գասպարյանին: Արցախյան գոյամարտի առաջին օրից նա մարտի դաշտում էր:

ՀՅԴ կամավորական ջոկատների կազմում պատերազմն անցել էր ծայրից ծայր` Բերդաձոր, Շահումյան, Շուշի, Զանգելան: Հաղթանակը վայելել չհասցրեց:

1994-ի մարտի 7-ին զոհվեց Ֆիզուլիում: Նրա վաստակը գնահատվեց հետմահու` “Մարտական խաչ” եւ “Շուշիի ազատագրման համար” պետական պարգեւներով:

20 տարի հարազատներն ու ընկերներն այս օրը Պանթեոնի ճանապարհն են բռնում: Նրանց են միանում նաեւ Ավետիք Իսահակյանի անվան դպրոցի աշակերտներ. այս դպրոցում է սովորել Հրաչ Գասպարյանը:

Թարմ ծաղիկներ՝ համեստ ու խոնարհաբար իր պարտքը կատարած հերոսի հիշատակին:

“Շատ համեստ էր, էնքան համեստ, որ իր բոլոր զինվորական գործերը, հերոսական քայլերը մեզ մոտ չէր պատմում: Հետո ընկերներից իմացանք: Միշտ գալիս էր խորին լռությամբ, ծխախոտը միշտ բերանին”,- հիշեց եղբայրը` Հարություն Գասպարյանը։

yerkirmedia.am

Տպել Տպել