Սենատոր Մարկ Քըրքը կոչ է արել ադրբեջանական այսօրվա իշխանություններին դադարեցնել հակահայ ագրեսիան

Image: Republican U.S. Senate candidate Mark Kirk of Illinois celebrates at election night rally in WheelingԻլինոիսից հանրապետական սենատոր Մարկ Քըրքը, Սումգայիթում իրականացված ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ, քննադատել է ադրբեջանական սպառնալիքները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության հասցեին:

Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Մարկ Քըրքն իր հայտարարության մեջ նախ վերհիշել է 1988-ի փետրվարի 26-28-ը Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերը՝ նշելով, թե սարսափելի այս արարքների հեղինակները մինչեւ այսօր պատասխանատվության չեն ենթարկվել:

Նա կոչ է արել ադրբեջանական այսօրվա իշխանություններին դադարեցնել հակահայ ագրեսիան, ինչը կարող է ապակայունացնել իրադրությունը տարածաշրջանում:

Սենատոր Քըրքի քննադատությունները ողջունել է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Քեն Հաչիկյանը:

Տպել Տպել