ՀՀ ԱԺ-ն ընդունեց հայկական հեռուստաընկերությունների եթերում թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը թույլատրելու մասին օրինագիծը

ԱԺ-աԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կողմից քսան րոպե վերցված ընդմիջումից հետո ԱԺ-ն քվեարկության դրեց մի խումբ երիտասարդ ՀՀԿ-ական պագամավորների կողմից մշակված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թույլատրել թունդ ալկոհոլային խմիչնքների գովազդը` ժամը 22:00-ից մինչև 06:00-ն: Օրինագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 1-ը, ձեռնպահ` 2-ը:

Քվեարկությունից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդրեց ԱԺ նախագահից մեկ անգամ ևս ցուցադրել քվեարկության պատկերը:

Նա հայտարարեց, որ այլընտրանքային ԲՀԿ-ն և և ընդդիմադիր ուժերը չեն մասնակցել քվեարկությանը:

Տպել Տպել