ՀՅԴ-ն «Գովազդի մասին» օրենքի քվեարկության հետ կապված կասկածներ ունի

ԱղվանՀՅԴ խմբակցությունը կասկածում է, որ «Գովազդի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի քվեարկության ընթացքում անճշտություններ են տեղ գտել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում մարտի 12-ին հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ բացատրելով, թե ինչու է իրենց խմբակցությունը ԱԺ նիստի ընթացքում 20 րոպեանոց ընդմիջում խնդրել:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է ստուգել քվեարկության ընթացքը, քանի որ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ տեղում չեն եղել, բայց «կողմ» են քվեարկել:

Վարդանյանը նաեւ նշել է, որ օրինագծին դեմ է քվեարկել ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ձեռնպահ են մնացել Դավիթ Հարությունյանը, Մհեր Շահգելդյանը: «Պարոն Բաբլոյանը պայքարում է ալկոհոլի եւ ծխախոտի դեմ, եւ տարօրինակ կլիներ, եթե նա կողմ քվեարկեր օրինագծին: Բայց շատ ՀՀԿ-ականներ կողմ եմ քվեարկել, դա իրենց գործն է»:

Հիշեցնենք, օրինագծի համաձայն՝ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ժ. 22:00 – 06:00-ն թույլատրվում է ալկոհոլի եւ ծխախոտի գովազդը:

news.am

Տպել Տպել