«Ալիք»ի խմբագրական. Շտապողը…

11- Ղրիմի ինքնորոշման վերաբերեալ պաշտօնական թէ անպաշտօն յայտարարութիւնները ցնցումային ազդեցութիւն ունենալով Թուրքիայի համար, վերջնիս ստիպեցին «գարնանային հովերով» տարւած՝ յիշել սեփական ցեղի արմատներին՝ Ղրիմեան սելջուկ-թաթարներին…:

2- Ահա, ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ «Մենք առաջինը կը շտապենք Ղրիմ, որտեղ մեր նախնիների թողած մասունքներն են…, եւ որ այնտեղ մեր եղբայրներն են, որոնք դժւարութեան մէջ են յայտնւել…»:

3- Թուրքիայի մեծամիտ ու «Հարեւանների հետ զրօ-խնդիր»-ի ստրատե՜գը «արաբական գարնան» ձախորդ օրինակով դարձեալ սայթաքեց… երեւի կարծելով, որ լոկ իր երկիրն է, ով պիտի շտապի Ղրիմ, ինչպէս շտապում էր Պաղեստինեան Ղազա, Լիբիա, Եգիպտոս կամ՝ Սիրիա…:
Ու այսպէս՝ պատմութիւնից դաս առնելու ունակ չեն եւ մերօրեայ պանթուրքիստները, որոնք դեռ 1974-ին էին շտապել «Կիպրոսի հիւս. շրջանի մասունքներին օգնելու», որի համար էլ դատափետւում են մինչ օրս…

4- Հետաքրքիր է յատկապէս այն, որ հէնց նոյն սելջուկ-թաթարական մասունքներին հաւատարիմ մնացող Թուրքիան տասնամեակներ է, ինչ շտապում է՝ Եւրոմիութիւն ընդունւելու համար…:

5- Իսկ կրկին պատմական վկայութիւնը յուշում է 1918-20-ի Թուրքիայի շտապողականութեան մասին, երբ թուրք-ստալինական համատեղ դաւադրութեամբ յօրինւեց՝ խորքում թաթարական, բայց շինծու Ադրբեջան կոչւող «Հանրապետութիւն», որն այսօր պատուհաս է դարձել ու անվտանգութեան իսկական սպառնալիք՝ հարեւան երկրներ՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ նոյնինքն Իրանի Իսլ. Հանրապետութեան համար:

6- Այսօր, մարտի 11-ին, սակայն, Թուրքիայի արտգործնախարարը շտապում է Նիւ Եօրք՝ քարտուղար Բան Կի Մունին ներկայացնելու 2015-2016 թւականներին ՄԱԿ-ի Անվտանգութեան խոր-հըրդի (ԱԽ) ժամանակաւոր անդամ դառնա-լու համար յայտը, որի քւէարկութիւնը տե-ղի է ունենալու աշնանը: Այստեղ, պարզ է, Թուրքիայի շտապողականութիւնը պայմա-նաւորւած է նրանով, որ Հայոց Ցեղասպանու-թեան 100-րդ տարելիցի շեմին անդամակցելով ՄԱԿ-ի ԱԽ-ին, նա աւելիով է քաջալերւելու իր հայատեաց ու ժխտողական քաղաքակա-նութեամբ:

7- Եւ վերջապէս, ամփոփենք վերոգրեալը՝ դիմելով պարսկական դիպուկ ասացւածքին.
«Շտապելը՝ դա սատանայի գործ է»…:


11/03/201
alikonline.ir

Տպել Տպել