Տրանսպորտային փոխադրումների գնագոյացումը պետք է կարգավորի մեկ մարմին

ԱրծվիկԱԺ նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի» օրենքի մասին լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց՝ տրանսպորտային փոխադրումների գնագոյացման մեխանիզմի վերաբերյալ:

Ըստ պատգամավորի, գնագոյացման սահմանման մեխանիզմը պետք է կարգավորի մեկ մարմին, և դա պետք է վերապաված լինի ոչ թե համայնքի ավագանուն, այլ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ համայնքի ավագանու անաչառությանը պետք չէ կասկածել, որ կարող է սահմանել ողջամիտ գին: Ըստ պատգամավորի «օպերատոր» հասկացությունը համայնքային հասկացողություն է, որը մտնում է ՏԻՄ սկզբունքների մեջ: «Ինչ վերաբերում է գնի փոփոխությանը, այո բազմաթիվ գործոններ հաշվի առնելով գինը կարող է փոփոխվել: Եվ գնի տաս տոկոս փոփոխման դեպքում հայտարարվում է նոր մրցույթ»,- ասաց Վարդան Այվազյանը:

Ուղևորափոխադրումների գնի հարցը այն հարցն է, որը փողոց կարող է դուրս բերել հազարավոր մարդկանց, և Երևանում նման բողոքի ալիք եղել է, երբ պատրաստվում էին բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը:

Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, երբ քննարկվում էր «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Նրա խոսքով՝ ուղևորափոխադրման գնի սահմանման այնպիսի բանաձև պետք է աշխատի, որի որոշման մեջ ներգրավված պետք է լինի, թե շարքային քաղաքացին, ով օգտվում է այդ ծառայությունից, թե օբյեկտիվ չափանիշներ, թե տրամաբանական չափանիշներ: Այնինչ օրենքի փոփոխությամբ չկա այդ մասնակցային գործընթացը: Պետությունը ստեղծել է գործիք՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով , որը չափորոշիչներ է սահմանում գնի հետ կապված: « Չկա սպառողի՝ այդ ծառայությունից օգտվելու հնարավորությունը: Մինչդեռ քննարկվող օրենքի հիմնարար դրույթներից մեկը տրանսպորտից օգտվողների շահերի պաշպանությունն է: Իսկ դա միայն ուղևորին անվտանգ տեղ հասցնելը չէ, այլ նրան այդ հնարավորության ընձեռումը: Եվ եթե սպառողը հնարավորություն չի ունենալու այդքան ուղևորավարձ վճարել, ինչքան ուզում եք՝ սիրուն բառերով ներկայացրեք, որ վարորդը պետք է փողկապով լինի, սափրված, օծանելիքով…բայց եթե մարդը հնարավորություն չունի վճարել 200 դրամ, որ նստի այդ տրանսպորտը, չի էլ կարողանա իրեն թույլ տալ վարորդի ֆրանսիական օծանելիքի բույրը շնչել, ուրեմն հաշվի չի առնվում սպառողի շահը: Լուծումներ չկան այս օրենքում»- ասաց պատգամավորը:

Նա միաժամանակ նշեց, որ օրինագիծն իր մեջ կրում է որոշ դրական նորմեր, դրանցից մեկն է օպերատորի հասկացության սահմանումը, նաև այն, որ թեթևացվում է լիցենզավորման հատվածը, սակայն ուղևորափոխադրումների քաղաքականությունը չի փոխվել:

Պատգամավորը հարցրեց, թե ինչու նախագիծը մեկ ամողջական փաթեթով չի ներկայացվել: «Գուցե դրա նպատական այն է, որ շոշափեն հասարակական տրամադրություննե՞րը: Եթե դա է նպատակը, ուրեմն կարելի էր մի հրապարակային քննարկում կազմակերպել այս թեմայով: Հակառակ դեպքում, ստացվում է, որ ներկայացվում է մի փաստաթուղթ, որը առաջին հայացքից գեղեցիկ փաթեթավորված գաղափարով է, սակայն բովանդակություն չկա:

Նա նշեց, որ իր մտահագությունն այն է, որ ուղևորափոխադրումները օպերատորի միջոցով կազմակերպելու հարցը ունի բազմաթիվ հարցեր, թե ինչ հարաբերության մեջ է մտնելու մասնավոր սուբյեկտը ուղևորափոխադրում իրականացնող օպերատորի հետ, հանրային սեփականության ինչպիսի օբյեկտներ պետք է ունենա օպերատորը, և ում են պատկանում այն երթուղիները, որոնք պետք է սահմանվեն:

yerkir.am

Տպել Տպել