Հաղորդագրություն


Հ.Յ.Դ. Երիտասրդականը (Armenian Youth Federation) այսու խստագոյնս դատապարտում է Նորուեգիայի Աշխատաւորական կուսակցութեան երիտասարդական միութեան ճամբարում տեղի ունեցած ահաբեկչական գործողութիւնը, որը մի քանի տասնեակ պատանիների ու երիտասարդների զոհուելու պատճառ է դարձել։

Անմարդկային այս արարքը հնարաւոր չէ որեւէ կերպ բացատրել։

Մենք եւս մեր պատմութեան ընթացքին ենթարկուած լինելով պետական եւ ոչ պետական ահաբեկչութեան, թերեւս ամենլից խորն ենք ըմբռնում այն վիշտը, որը նմանատիպ բարբարոսական արարքները պատճառում են հասարակութեանը։

Հ.Յ.Դ. Երիտսարդականը իր խորին վշտակցութիւնն է յայտնում զոհուածների ընտանիքներին եւ ընկերվարական իր քոյր միութեան՝ Նորուեգիայի Աշխատաւորական կուսակցութեան երիտասարդական միութեան անդամներին ու ղեկավարութեանը։

Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան (IUSY) շրջանակից ներս մենք աշխատել ու համագործակցել ենք Նորուեգիայի Աշխատաւորական կուսակցութեան երիտասարդական միութեան հետ եւ մշտապէս վկայ ենք եղել մարդկային արժէքների նկատմամբ նրանց հաւատքին ու նուրիուածութեանը։

Աստուած զոհուածների հոգին լուսաւորի եւ մխիթարի վերապրածներին։

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ

Երեւան 25.07.2011

Տպել Տպել