Դաշնակցականների հանդիպումները Հադրութում

Մարտի 18-ին ԼՂՀ Հադրութ քաղաքում ՀՅԴ ԿԿ անդամները հանդիպում ունեցան Հադրութ քաղաքի բնակիչների հետ:

Հանդիպումը տեղի ունեցավ Հադրութի շրջվարչակազմի շենքի դահիլճում:

Ներկա էին Հադրութի շրջվարչակազմի ղեկավարը, շրջվարչակազմի աշխատողներ, քաղաքացիներ: Հանդիպման նպատակը քաղաքացիներին հուզող հարցերի շուրջ քննարկում ձեւավորելն էր:

Ելույթներով հանդես եկան ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ Լեւոն Հայրյանը, Արթուր Աղաբեկյանը եւ Վահրամ Բալայանը:

ՀՅԴ ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը ներկայացրեց ԱԺ-ում Դաշնակցության գործունեությունը՝ ընդգծելով, որ անկախ կուսակցական պատկանելությունից, բոլորը պետք է ձեռք ձեռքի տան եւ լուծեն երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները:

ՀՅԴ ԿԿ անդամ Լեւոն Հայրյանը կարեւորեց այս հանդիպումը նրանով, որ կուսակցություն-ժողովուրդ շփումը չպետք է դադարի, այլապես անիմաստ կլինի կուսակցությունների գործունեությունը:

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանը հորդորեց հադրութցիներին՝ ոչ թե պլանավորել իրենց կյանքը մոտակա 1 տարվա, այլեւ 100 տարվա կտրվածքով, այլապես վտանգված կլինի այն ամենը, ինչ հիմա ունենք:

Ելույթներից հետո քաղաքացիներն իրենց հուզող հարցերն ուղղեցին ՀՅԴ ԿԿ անդամներին:

aparaj.am

Տպել Տպել