ՀՅԴ-ն ոչ իշխանական 4 ուժերի ղեկավարների հանդիպման ֆորմատը քննարկելի է համարում, ԲՀԿ-ն կարծում է՝ հարցն առաջնորդների տիրույթում է

g_imageՈչ իշխանական 4 ուժերի ղեկավարների հանդիպումը կախված է նպատակահարմարությունից և առաջնորդների որոշումից:

Այս մասին Tert.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը։

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հույս էր հայտնել, որ կկայանա չորս ուժերի ղեկավարների հավաքը, որը թույլ կտա շտկել որոշ անհարթություններ և հաղթահարել որոշ տարաձայնություններ։

Իսկ թե ԲՀԿ-ն տեսնո՞ւմ է նման հանդիպման նպատակահարմարություն՝ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Դա առաջնորդների որոշման տիրույթի հարց է»։

ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը նույն հարցի առնչությամբ Tert.am-ին ասաց, որ 4 խմբակցությունների ֆորմատով աշխատում են, և հարցը քննարկելի է։ «Այդ ֆորմատը կքննարկվի, և կորոշենք»,-ասաց նա։

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից հարցի առնչությամբ պարզաբանում ստանալ չկարողացանք, քանի որ խմբակցության պատգամավորները և Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսկնակը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։

tert.am

Տպել Տպել