Նոր մանրամասներ՝ Սիրիայում Քեսաբ հայաբնակ ավանի վրա իրականացված հարձակման մասին

kesap-kus-bakisi Առավոտյան Թուրքիայի երեք սահմանային կետերից հարձակում էր տեղի ունեցել Սիրիայի Քեսաբ քաղաքի վրա: Տեղի բնակչությունը տեղափոխվել էր Լաթակիա և մոտակա Էքիզոլուք շրջանը: Անվտանգության նկատառումներով բնակիչներն տեղափոխվել են սիրիական Ծաղկաձորի շրջան:

Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը նոր մանրամասներ է հաղորդում հարձակման վերաբերյալ։

Ըստ այդմ, ընդդիմադիր զինյալները Իդլիբից հեռանալուց հետո, ամիսներ շարունակ հավաքված են եղել այդ գոտում, Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակվել են Քեսաբի վրա և սկսել են գնդակոծել բնակավայրերը։

Քեսաբցի շատ հայեր ավելի վաղ արդեն ապաստան էին գտել ապահով շրջաններում։ Սիրիական զորքը ևս ներկա է եղել այնտեղ, սակայն ոչ բավարար թվով, բայց այսօրվա հարձակումից հետո հավելյալ ջոկատներ են հասել օգնության։

Սիրիական օդուժը հարվածներ է հասցնում ընդդիմադիր խմբավորումների հավաքատեղերին։ Մյուս կողմից կառավարական զորքը փակել է Պասիթի ճանապարհը՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։
Բախումները շարունակվում են։

Հաղորդվում է, որ սիրիական զորքը շարունակում է հարվածներ հասցնել ընդդիմադիրների կարևոր կետերին ու պաշտպանում է ավանը՝ փորձելով հետ մղել ընդդիմադիրներին։

Քեսաբի շրջակայքում թուրքմենական գյուղեր կան։ Հաղորդվում է, որ բախումների հետևանքով զոհեր կան, սակայն նրանց ինքնությունը դեռևս պարզ չէ։

Տպել Տպել