Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կառավարությունից պահանջել է օգնել Քեսաբի հայերին

avstraliaՀայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նամակ է հղել Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփին` Ավստրալիայի կառավարությանը խնդրելով Թուրքիային ստիպել «անմիջապես դադարեցնել Ալ- Քաիդային առընթեր տարբեր արտաքին զինյալների ընթացիկ հարձակումները, որոնց թիրախում է հայտնվել գլխավորապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ ավանի խաղաղ բնակչությունը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի պաշտոնական կայքը, Ավտրալիային կոչ է արվել գործադրել իր առաջատար դիրքը միջազգային համայնքում` հարձակումների ալիքին վերջ տալու համար:logo-AVSRAL

Ավստրալիան, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում անդամ երկիր, բարոյական և իրավական պարտավորություն ունի կասեցնելու Թուրքիայի սադրիչ գործողությունները և վերջինի ցուցաբերած աջակցությունը ծայարհեղական խմբերին:

«Թուրքիայի աջակցությունը Ալ-Քաիդային առընթեր արտաքին զինյալներին և հարձակումները Սիրիայի անմեղ քաղաքացիների վրա միայն խոչընդոտում են ավելի քան երեք տարի հակամարտությունների ցասման մեջ գտնվող երկրում խաղաղություն և կայունություն հաստատելու միջազգային հանրության ջանքերին: Թուրքիայի գործողությունները 1915-1923 թվականին հայերի, ասորիների, հույների նկատմամբ Օսմանյան թուրքերի իրականացրած կոտորածների դառը հիշեցումն են տարածաշրջանի և աշխարհի հայության համար»,- ավում է նամակում:

«Մենք չենք կարող անգործ նստել և թույլ տալ պատերազմի անվան տակ բացահայտ խախտելու մարդու իրավունքները: Ավստրալիան պետք է մի բան ձեռնարկի, իսկ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը խոստանում է անել ամեն հնարավորը պաշտպանելու մեր համայնքի անդամների շահերը, որոնցից շատերը բարեկամներ ու հարազատներ ունեն Քեսաբում»,- ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

Խաղաղ Քեսաբ ավանը` Սիրիայի տարածքում գտնվող հայկական պատմական տարածաշրջանը, մարտի 21-ին ենթարկվել է սահմանակից Թուրքիայից ներթափանցած հարյուրավոր ահաբեկիչների հարձակումներին: Տարածաշրջանի բողլոր հայ բնակիչները սպանդի սպառնալիքի տակ ստիպված են եղել լքել իրենց տները` գաղթելով հարևան Լաթաքիա և Բասիթ քաղաքները: Մի մասի բախտը չի բերել և գերևարվել է, իսկ եկեղեցիներն ու տներն ավերվել են:

armenpress.am

Տպել Տպել