Սիրիահայերը Քեսաբի դեպքերի առնչությամբ Հայաստանից ավելի հստակ դիրքորոշում են ակնկալում

26.03.14-9820ներսես, կարո«Քեսաբի իրադարձություններին Հայաստանի իշխանությունների արձագանքի մեջ դեռ հստակություն չենք տեսնում: Մեզ համար համար հստակ չէ` այդ պատգամն ինչ է: Ի վերջո, Քեսաբը պատմական Հայաստանի վերջին մնացորդնէ: Պետք է ավելի հստակ, բյուրեղացած դիքրորշում ունենան: Եւ մենք դեռ սպասում ենք դրան»,- «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչներ Ներսես Սարգիսյանը եւ Կարո Յուզբաշյանը:asulis

Սա այն դեպքն է, երբ Թուրքիան հստակորեն դերակատարություն ունի, և նրա անմիջական մասնակցությամբ է եղել հարձակումը: Իհարկե, մարդկային, մարդասիրական աջակցություն սիրիահայերը մայր հայրենիքից ստանում են, սակայն խոսքն այստեղ քաղաքական աջակցության մասին է, եւ Հայաստան պետության կողմից միջազգային ատյաններում Թուրքիային պատասխանատվության կանչելու մասին, ընդգծեց Կարո Յուզբաշյանը:

Բանախոսները հայտարարեցին, որ սիրիական պետությունն իր պարտականություններն առավելագույն ձևով կատարում է:

Լաթաքիայում գաղթականներն ամեն անհրաժեշտ բաները ստացել են, բայց այդ մարդիկ իրենց հարազատ տունն են թողել: Սակայն մենք վստահ ենք, որ քեսաբցիները ոչ շուտ, բայց անպայման կվերադառնան, նշեց Ներսես Սարգիսյանը:

Կարո Յուզբաշյանն այն հարցի առնչությամբ՝ հնարավոր է սիրիահայերի նոր ալիք լինի Հայաստան, հայտնեց, որ այսպես թե այնպես Սիրիայից դուրս եկող հայի առաջին սեւեռակետը Հայաստանն է կամ Արցախը, եթե այդ մարդկանց բնագավառը երկրագործական է, կուզանա հաստատվել Արցախում, եթե արհեստավոր են՝ Հայաստանում:

Նրա ձեւակերպմամբ` «Այս անգամ թուրքական գործոնը Քեսապի հարցում բացահայտ է, Թուրքիո գործոնը պետք է պատրվակ դարձնենք: Ցավալի է, բայց ջոկատներից որոշներում նաեւ թուրքմեններ են»:

Բանախոսներն անդրադարձան ՀՀ ԱԺ պատգամավորների այցին Լաթաքյա, Սիրայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի՝ նրանց հետ հանդիպմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու մյուս գործիչների հայտարարություններին եւ գործողություններին:

Նրանց համազոմամբ, այդ ամենը մարդկային, զգացական դաշտում է, կարեւորն այն է, որ միջազգային ատյաններում թուրքական դերակատարությունը դատապարտվի, ինչպես դա արեցին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի եւ ԱՄՆ գրասենյակները:

Սարգիսյանի ասելով, հարկ չկա, որ Հայաստանից, Արցախից կամ Սփյուռքից կամավորական խմբեր մեկնեն Սիրիա: Նրա ձեւակերևպմամբ, հարցը չպետք է վերածվի շահարկման, պետք է կարեւորվի Սիրիայի տեղական մարմինների կարծիքը, փորձ արվի շարժել քաղաքական դաշտը եւ մարդասիրական օգնություն առաքվի:

Կարո Յուզբաշյանն ասում է, որ Հայաստանյան իշխանությունները կարող են Հայոց ցեղասպանության եւ թուրքի իսկական նկարագրի բացահայտմանը ծառայեցնել քեսապյան դեպքերը: Հայերն արդեն 60-70 զոհ են տվել, բայց անպայման ուզում են վերադառնալ, որովհետեւ իրենց հող ու ջրին կառչած մարդիկ են:

Ներսես Սարգիսյանը համոզված է՝ պետք է բողոքի լուրջ ալիք բարձրացնել. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, այն ե’ւ ուրիշի սահմաններն է հատել ե’ւ խրախուսել ահաբեկչությունը:

Տպել Տպել