Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետդեպից հստակ գործողություններ է ակնկալում Քեսաբում Թուրքիայի մեղսակցությունը կանխելու առոջմով

ՔենՀայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարության նախնական հայտարարությունը Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր մտահոգությունների մասին և անհամբերությամբ սպասում է, որ պետքարտուղարության հետ վերջին խորհրդակցությունների ընթացքում հնչած խոսքերը կվերածվեն կոնկրետ գործողությունների ի պաշտպանություն Քեսաբի, Հալեպի և ողջ Սիրիայի քրիստոնյաների, հայերի և վտանգի տակ գտնվող մյուս փոքրամասնությունների: 0329dept

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:

«Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք վարչակազի լռությամբ` այն պարագայում, երբ ծայրահեղական ուժերի միջսահմանային հարձակումները դյուրացնելու գործում Թուրքիայի մասնակցությունը մատնանշող համոզիչ ապացույցեր կան, և ակնկալում ենք, որ պետքարտուղար Քերին խիստ հաղորդագրություն կուղարկի էրդողանի վարչակազմին` այս հարձակումներում Թուրքիայի մեղսակցությունը դադարեցնելու պահանջով»,- նշել է Խաչիկյանը:

Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունը իր մտահոգությունն է հայտնել Քեսաբում կռվի ու վայրագության դեպքերի կապակցությամբ: «Մենք խորապես անհանգստացած ենք Քեսաբում (Սիրիա) կռվի ու վայրագության դեպքերի կապակցությամբ, որը` վտանգելով հայ համայնքի կյանքը, շատերին ստիպել է փախուստի դիմել», – մարտի 28-ի ճեպազրույցում ասել էր պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Մարի Հարֆը: Այնուամենայնիվ ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչությունը խուսափել է դատապարտել Թուրքիայի մասնակցությունը «Ալ Քաիդային» հարող ահաբեկչական խմբավորումների մուտքը Քեսաբ դյուրացնելու գործում:

armenpress.am

Տպել Տպել