Վերջին տեղեկությունները Լաթաքիայից

kessabKarabakh-life.am-ը , քիչ առաջ , զրուցել է Լաթաքիայում՝ շտապ օգնության և վերականգնման Քեսաբի գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանի հետ:

-Ինչ տեղեկություններ կան այս պահի դրությամբ Քեսաբից

– ՈՒղիղ կապ չունենք Քեսաբի հետ, որովհետև չի գործում հաղորդակցման ոչ մի միջոց: Բայց տեղյակ ենք, որ մեր տները թալանված են, թուրքերը բեռնատար մեքենաներով են կրում քեսաբահայերի ունեցվածը և արդեն վաճառքի են հանել Թուրքիայի սահմանակից բնակավայրերի շուկաներում: Իսկ ահաբեկիչների առաջխաղացումը կասեցված է սիրիական բանակի կողմից:

-Զոհեր եղե՞լ են

-Ոչ: Քեսաբից տեղահանվել է շուրջ 800 ընըանիք, որից 600-ը հայերի ընտանքիներ են : Առաջին մի քանի օրը ապաստանեցին ԼԱթաքիայի հայկական եկեղեցում: Այժմ տեղավորվել են տեղի հայերի , հեռու –մոտիկ բարեկամների տներում: Եկեղեցում ապաստանածների թիվը կամաց-կամաց նվազեցավ: Նրանց օգնութոյւն են ցուցաբերում թե պետական մակարդակով, թե անհատ բարերարներ՝ այն ամենով, ինչ գաղթականին անհրաժեշտ է:

Մեծ օգնություն է ցուցաբերել Կիլիկիո կաթողիկոսությունը ի դեմս Արամ Ա կաթողիկոսի: Օգնել է նաև Լիբանանի ՀԲԸՄ, Ամերիկայի, Կանադայի, Ֆրանսիայի և այլ երկրներկի հայ համայքները:

Այս պահի դրությամբ, մենք միայն տեղեկություն չունենք այն հայերի մասին, ովքեր չլքեցին Քեսաբը: Նրանք քիչ թիվ են կազմում, բայց, միևնույն է անհանգստացած ենք, որովհետև , չունենք ոչ մի տեղեկություն՝ գերեվարել են, սպանվել են, թե ողջ-առողջ են:

-Նրանք մնացել են պայքարելո՞ւ:

-Ոչ , նրանք , հիմնականում, տարեց կին ու տղամարդիկ են, որ չցանկացան լքել իրենց օջախները:

-Իսկ տեղահանվածների մոտ ի՞նչ տրամադրութուններ են: Արդյոք, ահաբեկչական այս գործողություները նրանց մոտ վախ կամ ընկճվածություն չեն առաջացրել:

-Իհարկե, լարվածություն կա, բայց վախ ՝ ոչ: Մենք գիտենք, որ երբ էլ հետ գնանք, մենք պետք է սկսենք զրոյից: Բայց մենք միայն հետ գնա;ու մասին ենք մտածում: Քեսաբն ու շրջակա գյուղերը , մեր պատմական հողերն են: Նույնիսկ ամենփոքրին, որ հարցնում ենք ՝ ուր կուզես գնալ՝ օրինակ՝ Լիբանան թե Քեսաբ, պատասխանը մեկն է ՝ Քեսաբ:

Մենք հողին կապված ժողովուրդ ենք: Մենք այստեղ հազարամյակների պատմություն ունենք: Ինչպես կարող ենք թողնել մեր պատմությունը և ու՞ր կարող ենք գնալ: ՀԵռանալ դեպի անորոշությու՞ն: Քեսաբը մեզ համար բարոյական իմաստ ունի: Քեսաբը մեր փոքրիկ Հայաստանն է:

Սակայն, մենք գիտակցում ենք նաև, որ մեր վերադարձը մեծամասմաբ կախված է նաև ռազմական գործողությունների զարգացումից, որի մասին ես ոչինչ չեմ կարող հստակ ասել: Դա բանակի գործն է :

-Հնարավո՞ր է , որ սա նաև պատերազմ է հավատի ու կրոնի հողի վրա:

-Ոչ: Քեսաբը տարբեր հավատի ու դավանանքի մարդկանց համակեցության լավագույն օրինակն է: Ժողովրդի մեջ կրոնական հակադրություններ չկան: Իսկ, ահա, Թուրիքայի համար կրոնը, հավատը միշտ առաջնային գործոն է եղել մարդկանց բնաջնջելու, սպանելու, թալանելու: Թուրիքան իր գազանի դեմքը առաջին անգամը չէ, որ ցույց է տալիս:

-Այնուհանդերձ, երևի թե քննարկվում է Հայաստան տեղափոխվելու միտքը: Վերջ ի վերջո, ամենապահով տեղը հայի համար Հայաստանն է:

-Հայաստան տեղափոխվելու միտքը դեռ չի քննարկվում: Մենք գիտենք, որ Սիրիայից բազմաթիվ հայեր գնացին Հայաստան և հետագայում թողեցին ՝ տարբեր դժվարությունների պատճառով: Հայաստանը մեզ համար այդքան հեշտ դեղատոմս չէ: Մենք, միայն ու միայն, ուզում ենք հետ գնալ , թեկուզ ավերակների վրա նորից տներ կառուցելու վճիռով: Միայն թե, մեր բնակավայրը պատերազմի դաշտի չվերածվի:

Բայց պետք է ասեմ, որ որոշները խոսում են Արցախ տեղափոխվելու մասին: Այո, կա այդպիսի մտադրություն մի խումբ մարդկանց մոտ: Սակայն, դա դեռ վերջնական որոշում չէ :

-Փոխանցեք բոլոր քեսաբահայերին արցախցիների զորակցությունը: Արցախում լավ ենք հասկանում իրավիճակը , որում հայտնվել եք :

-Այո, գիտենք: Մեր հայերնակիցների զորակցությունը կգոտեպնդե և ուժ կտա մեզ: ՄԵնք հասկացանք, որ մենակ չենք մեր դժվարությունների հետ : Իսկ դա օգնում է հաղթահարել այս բավականին դժվար իրավիճակը, որում հայտնվել ենք:

Տպել Տպել