Կայացել է ՀՅԴ Ստեփանակերտի կառույցի ներկայացուցչական ժողովը

ARF_Logo-coloredԱյսօր` մարտի 29-ին, Ստեփանակերտի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության հերթական 35-րդ Ներկայացուցչական ժողովը:

Ժողովը ամփոփել է շրջանավարտ կոմիտեի մեկամյա գործունեությունը, ուղենշել առաջիկա մեկամյա տարեկան գործունեության առանցքը, տարվող քաղաքական կուրսը:

Ներկայացուցչական Ժողովը քննարկել է շրջանի ներկազմակերպական, քաղաքական տարաբնույթ հարցեր:

Ժողովը ընտրել է նոր կոմիտե:

ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեի նոր ներկայացուցիչ է ընտրվել ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Կամո Բարսեղյանը:

Տպել Տպել