ԱՄՆ օրենսդիրները դատապարտել են հարձակումները պատմական Քեսաբ քաղաքի վրա

kongԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենեդեսը, Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն և Մայքլ Գրիմը, կոնգրեսականներ Դևիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջիմ Կոստան և Ջեյմս ՄքԳավերնը դատապարտել են վերջերին հարձակումները Սիրիայում հայկական պատմական քաղաք Քեսաբի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենսդիրները կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարությանը հետաքննել այդ հարձակումները և անմիջապես քայլեր ձեռնարկել անպաշտպան բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ: «Ինչպես դուք, ես ևս խորապես անհանգստացած եմ մարտի 21-ին թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող հայկական Քեսաբ քաղաքի վրա «Ալ Քաիդային» հարող Թուրքիայում հաստատաված ահաբեկիչների հարձակումների կապակցությամբ: Նման բնույթի հարձակումներն օրինակ են Սիրիան պատած բռնությունների նոր և վտանգավոր գլխի, ուր ծայրահեղական իսլամիստների թիրախում են հայտնվում սիրիական փոքրամասնություններն իրենց կրոնական և էթնիկ պատկանելության համար: Ես դատապարտում եմ բոլոր նման, այդ թվում` հայ քրիստոնյաների դեմ ուղղված հարձակումները»,- նշել է Ռոբերտ Մենեդեսը իր նամակում:Արամ

Իսկ նախագահ Օբամային ուղղված նամակում կոնգրեսականներ Փալոնեն, Գրիմը, Վալադաոն և Շիֆը նշել են, որ Սիրիայի հայերի զանգվածային գաղթը հիշեցնում է մոտ հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենեդեսին և մարդու իրավունքների ջատագով մյուս կոնգրեսականներին, ովքեր հանդես են եկել աշխարհի ուշադրությունը հրավիրելու գլխավորապես հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի վրա իրականացված հարձակումների վրա»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

armenpress.am

Տպել Տպել