Ապրիլի 28-ից հետո չորս ոչ իշխանական ուժերի քայլերը չեն քննարկվել

արմենԱնցած շաբաթ ԱԺ ավանդական ճեպազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել, մասնավորապես, որ «եթե քաղաքական մեծամասնությունը չգնա փոփոխությունների, ապա ոչ իշխանական չորս ուժերի հաջորդ քայլերը կլինեն ռադիկալ, այսինքն` կազմակերպվելու և իրականացվելու են տասնյակհազարավոր մարդկանց հանրահավաքներ Երևանի փողոցներում ու հրապարակներում»:
«Մենք շատ լավ գիտենք քայլերի հաջորդականությունը ապրիլի 28-ից հետո, ահա` ինչու իշխանությունները պետք է ճիշտ հետևություններ անեն, որ խուսափեն բարիկադներից, ցնցումներից և անիմաստ թշնամանքից»,- ասել էր պատգամավորը:

Yerkir.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից փորձեց պարզել, թե արդյո՞ք հարցը քննարկվել է ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ:

Պատգամավորը նշեց, որ չորս ոչ իշխանական ուժերի հանդիպումների ժամանակ խոսվել է մինչեւ ապրիլի 28-ը հնարավոր միջացառումների կազմակերպման մասին, իսկ թե ապրիլի 28-ից հետո հնարավոր սցենարների դեպքում ի՞նչ համարժեք քայլեր կձեռնարկվեն, քառյակում չի քննարկվել:

Տպել Տպել