Պատասխանողների կողմից որևէ հակափաստարկ չհնչեց

արծվիկ3Այսօր ՍԴ-ում ավարտվել է ՙԿուտակային կենսաթոշակային օրենքի՚ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությամբ` դատարանը հեռացել է խորհրդակցության սենյակ ոոշում կայացնելու:

Ըստ Գագիկ Հարությունյանի`դա որոշակի ժամանակ է պահանջելու և այսօր չի կարող հրապարակվել:

Որոշման հրապարակման օրվա մասին ՍԴ-ն լրացուցիչ տեղյակ կպահի կողմերին:

Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության հարցի վերաբերյալ քննության ընթացքում պատասխանող կողմը որևէ հակափաստարկ չի հնչեցրել:

Այդ մասին իր եզրափակիչ ելույթում հայտարարել է դիմող կողմի ներկայացուցիչ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Որևէ հակափաստարկ չհնչեց, որևէ փաստարկ, որը կառարկեր մեր կողմից ներկայացված իրավունքների խախտման մասով, չի ներկայացվել», -հայտարարել է Մինասյանը` ընդգծելով, որ դիմումում նշված իրենց պնդումները ուժի մեջ են և որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է:

Մինասյանի խոսքով, «մանիպուլյացիաներ» են պատասխանող կողմի այն պնդումները, թե մեր քաղաքացիները կենսաթոշակային տարիքում բարեկեցիկ կյանք են ունենալու:

ԱԺ պատգամավորը անդրադարձել է նաև պատասխանող կողմի այն հայտարարություններին, թե իրենց առաջարկած համակարգը քաղաքական համակարգից զերծ է:

«Կեղծ փաստարկ է դա. այսինքն հաջորդ ընտրություններում եթե գա այլ ուժ, չի՞ կարող փոխել այս համակարգը, իհարկե, կարող է: Դրա համար պետք է համակարգի ներդրման հարցը պետք էր դնել հանրաքվեի: Այդ համակարգը վերաբերում է ապագա բոլոր սերունդներին», -հայտարարել է Արծվիկ Մինասյանը` նշելով, որ իրենց պահանջն է հակասահմանադրական ճանաչել պարտադիր բաղադրիչը և խնդրելով ՍԴ-ին «մեր ընդվզող հասարակությանը բարի լուր տալ»:

Տպել Տպել