Մոսկվայում ապրիլի 4-ին համերաշխության ակցիա կանցկացվի՝ ի աջակցություն քեսաբահայության

1458530_1393128334296616_595468226_nՍիրիայում ծայրահեղական խմբավորումների կողմից Քեսաբ քաղաքի գրավումը և մի շարք այլ անօրինական գործողությունները հնչեղ քննարկումների առիթ են դարձել բազմաթիվ երկրներում:

«Ռուս-հայկական համագործակցության» և Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի հաղորդմամբ՝ ապրիլի 4-ին, ժամը՝ 17:00-ին, Մոսկվայի Գորկու անվան այգում ռուսաստանյան հանրությունը բողոքի ակցիա կանցկացնի՝ ի նշան համերաշխության և աջակցության քեսաբայությանն ու սիրիայի ժողովրդին, ովքեր հարձակումների են ենթարկվում ահաբեկիչների կողմից:

Ցույցի մասնակիցների նպատակն է նաև միջազգային ահաբեկչության դատապարտումը և Թուրքիայի կողմից Սիրիայի անօրինական զինված խմբավորումներին աջակցելը, ինչպես նաև՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի և Հայաստանի միջազգային ջանքերին աջակցություն ցուցաբերելը:

Ակցիայի անցկացումը համաձայնեցվել է քաղաքային իշխանությունների հետ:

Տպել Տպել