Պռոշյանցիները բողոքում են

հրաչԱյսօր լրանում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին:

Այդ կապակցությամբ այսօր հիշատակի արարողություն է եղել Հրաչ Մուրադյանի հայրենի գյուղում` Պռոշյանում:

Բազմաթիվ պռոշյանցիներ այսօր խնկարկել են սպանված գյուղապետի գերեզմանի մոտ, տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն:

Ոգեկոչման արարողությունից հետո գերեզմանոցից իջնելիս մի խումբ պռոշյանցիներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը` պահանջելով, որ ներկայանան ՀՀ ոստիկանապետը և գլխավոր դատախազը:tcuytc

Պռոշյանցիները բողոքում են, որ իրենց գյուղապետի սպանությունից մեկ տարի անց հանցագործությունը դեռևս չի բացահայտվել:

Բողոքող պռոշյանցիներին են միացել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ճանապարհը փակած գյուղացիներին տեղի ներկա ոստիկաններն առաջարկում են՝ բացել ճանապարհը, որովհետև գլխավոր դատախազը ներկա պահին գտնվում է Տավուշի մարզում և չի կարող ներկայանալ: proshyan

Ըստ ոստիկաններից մեկի՝ վաղը գլխավոր դատախազությունում պատրաստվում են ընդունել պռոշյանցիներին և քննարկել նրանց հետ բոլոր հարցերը: Սակայն պռոշյանցիները հրաժարվեցին բացել ճանապարհը:

Աղվան Վարդանյանը առաջարկեց ավելի լավ տարբերակ. խոսել գլխավոր դատախազի հետ և հանդիպման համար կոնկրետ օր ու ժամ պայմանավորվել, որպեսզի դատախազն անձամբ գա Պռոշյան:

Տպել Տպել